Ռուս հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովը քննադատել է Հայաստանի հանրային հեռուստատեսությանը՝ Ալեքսեյ Նավալնիին եթեր հատկացնելու համար։ Սոլովյովը մասնավորապես ասել է․
«Տեսեք՝ ինչ հետաքրքիր է ստացվում, մենք այդքան սիրում ենք մեր բարեկամ Հայաստանը, սակայն տեսեք, թե մեր բարեկամ երկրում ում են ցույց տալիս քվեարկության մասին մեկնաբանությամբ։ Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի մասին ռեպորտաժում ցուցադրում են նացիստ Նավալնիին, մի մարդու, ով ատում է Հայաստանը և արհամարհում հայերին։ Եվ դուք՝ Հայաստանի Հանրային հեռուստատեսություն, եթե՞ր եք տրամադրում այդ մարդուն․․․»։
0Comments