Մշտատև առաջնորդություն

Ձեր ամեն քայլն անելիս Իմ առաջնորդությանը սպասեք
п

Դեկտեմբերի 13

Կատարյալ ուրախություն է՝ զգալ մշտատև Առաջնորդության Ուրախությունը: Խնդությունը այն վստահության, երբ գիտեք, որ ձեր կյանքի յուրաքանչյուր մանրամասնը ծրագրված է Իմ կողմից. նախատեսված է սիրով ու խնամքով: Ձեր ամեն քայլն անելիս Իմ առաջնորդությանը սպասեք: Սպասեք, որ ճանապարհ ցույց տրվի: Այս դեպքում կյանքի ողջ պատասխանատվությունը վերցվում է ձեր վրայից: Իրոք, մեծ ուրախություն է զգալ, որ այսքան ազատ եք և, միաժամանակ, ամեն ինչ այսքան հրաշալիորեն ծրագրված է ձեզ համար:

Ինչ հրաշալի է, երբ կյանքը կառավարվում է Աստծո կողմից: Այսպիսի իրադրության մեջ լինելով մտածել, որ այս կամ այն բանը հնարավոր չէ կատարել, հավասար է, որ ասեք, թե այս կամ այն բանը Ես չեմ կարող կատարել: Այսպես մտածել, նշանակում է ուրանալ Ինձ: