«Տրվում է վարձով» կամ «վաճառվում է»․ ծանր աշուն է սպասվում

Տնտեսությունը պետք է դնել ճգնաժամային կառավարման ռեժիմի տակ

Երեկ «իջել էի քաղաք», փաստորեն արդեն իսկ փակված են բազմաթիվ օբյեկտներ, չեք պատկերացնի, բայց փակվել է Ամիրյանի վրա գտնվող «Սեգաֆրեդո» սրճարանը, «Շերեփ» ռեստորանը ու էլի շատ տեղերում փակցված է «տրվում է վարձով» կամ «վաճառվում է» գրությունները: Հատկապես զարմացրեց «Շերեփ» ռեստորանի փակվելը, անցած և նախանցած տարիներին այնտեղ նստելու տեղ գտնելն առանց նախապես պատվիրելու` շատ դժվար էր:

Մեզ ծանր աշուն է սպասվում, ուստի լավ կլինի առաջին գիծ բերել տեխնոկրատների ու առաջին պլան բերել կարևոր հարցերը: Գալու է ժամանակ, որ այլևս ոչ մի թեմայով հնարավոր չի լինելու շեղել հասարակության ուշադրությունը սոցիալական հարցերից:

Տնտեսությունը պետք է դնել ճգնաժամային կառավարման ռեժիմի տակ ու հարաբերությունները կարգավորել մարդկանց հետ, սրելով, լարելով, աջուձախ հայհոյանք տարածելով ոչ ոք ոչ մի տեղ չի հասնի:

1

Զոհրապ Եգանյան