Մոռացված նախկինը՝ Նիկոլի իշխանության «լավագույն նորն է»

Փաշինյանն իր դյուրագրգիռ ելույթներով «կերակրում է» քայլարածներին, իսկ գործադիրում անաղմուկ նրանց փոխարինում նախկիններով

«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատեհ կամ անպատեհ առիթներով ցեխ է շպրտում նախկին իշխանությունների վրա, թե նրանց վերադարձ չի լինելու, կառավարությունը շարունակում է համալրվել նախկին իշխանական կադրերով: Այո, Փաշինյանն իր դյուրագրգիռ ելույթներով «կերակրում է» քայլարածներին, իսկ գործադիրում անաղմուկ նրանց փոխարինում նախկիններով:

Այսպիսով` շրջակա միջավայրի նախարարի անժամկետ պաշտոնակատար է դարձել Վահե Ջիլավյանը` մի մարդ, ով բնապահպանության հետ կապ ունի այնքանով, որքանով օրվա իշխանությունն ազգային պահպանողական գաղափարախոսության հետ, այսինքն` ոչ մի կապ:

Սակայն, առավել հատկանշական է Վ. Ջիլավյանի անցած ուղին: Նա նախկինների օրոք աշխատել է հնարավոր բոլոր նախարարություններում` սկսած ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից վերջացրած ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունով, էլ չենք ասում, որ եղել է ՀՀ սփյուռքի փոխնախարար եւ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ` կրկին նախկինների օրոք:

Թե ինչպես նա դարձավ օրվա իշխանության «լավագույն նորը», դժվար է ասել, բայց այն, որ առնվազն այս իշխանության խոսքն ու գործը չի համընկնում, եւս մեկ անգամ փաստում է Ջիլավյանի պաշտոնավարումը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում