Մարդ ձեզանից գլուխ չի հանում․ կողմնորոշվեք

Ընտրություններն անվավեր չճանաչած դատավոր Աշոտ Խաչատրյանին վարչապետով ու ԱԺ նախագահով շնորհավորում եք

«Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրել է․

«Մարդ ձեզանից գլուխ չի հանում:

ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանը պաշտոնավարման ընթացքում որպես դատավոր մասնակցել է բոլոր ընտրությունների վիճարկման դատաքննություններին և այդ բոլոր դատաքննություններում երբեք ընտրություններն անվավեր չեն ճանաչվել:

Հրայր Թովմասյանը ՍԴ դատավորի և ՍԴ նախագահի պաշտոններում երբեք չի քննել ընտրություններին առնչվող դատական գործեր:

Դուք ՍԴ-ն հակապետական եք համարում այն պատճառով, որ երբևէ ընտրություններն անվավեր չի ճանաչել:

Ընկերներ, այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ այդ բոլոր ընտրություններն անվավեր չճանաչած դատավոր Աշոտ Խաչատրյանին վարչապետով ու ԱԺ նախագահով շնորհավորում եք, իսկ Հրայր Թովմասյանին արդեն շուրջ երկու տարի է ուզում եք պաշտոնանկ անել:

Կողմնորոշվեք խնդրում եմ...»։

1