Ռուսաստանը հայտնել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը համաշխարհային շուկա մատակարարելու մասին

Պանդեմիայի առաջին իսկ օրվանից Ռուսաստանն օգնում է արտասահմանյան երկրներին

ՌԴ Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայատարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է համաշխարհային շուկա մատակարարել հակավիրուսային դեղամիջոցներ, թեստային համակարգեր և պատվաստանյութեր: Այս մասին, ըստ analitik.am-ի, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մուրաշկոյի խոսքերով, պանդեմիայի առաջին իսկ օրվանից Ռուսաստանն օգնում է արտասահմանյան երկրներին և պատրաստ է դա անել ապագայում․ «Հաշվի առնելով համաճարակի երկրորդ ալիքի ռիսկը, Ռուսաստանը պատրաստ է համաշխարհային շուկա մատակարարել հակավիրուսային նյութեր, թեստավորման համակարգեր և պատվաստանյութեր կորոնավիրուսի բուժման համար»,-ասել է նախարարը: