Սկսվում է բացահայտվել «Հեղափոխության» ողջ սպիտակեղենը

Ու պարզ է, որ մեզանից գաղտնի բանակցություններ են ընթանում Ադրբեջանի ու Թուրքիայի հետ
Թավշյա Հեղափոխություն

ստեփան

Բա...., մի քանի օր առաջ գրել էի, որ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության երկրորդ մրցաշրջանն է սկսվում:

Թուրքերը Արաքսի վրա կամուրջ են սարքում, Ցեղասպանության հանձնաժողով են ստեղծել: Նիկոլը Արցախի ղեկավարներին ընտրված ներկայացուցիչ է կոչում, Արցախի դրոշը չեն օգտագործում Արցախի ընտրված ներկայացուցիչ հետ հանդիպումների ժամանակ, դեպի Թուրքիա ճանապարհ են սարքում, պետական ինստիտուտներն են քայքայում տնտեսության հետ միասին, հասարակությանը պառակտում են, որ X պահին մենք թշնամացած մասերի բաժանված լինենք, տնտեսական ճգնաժամն էլ մեզ ստիպի «հացն» ընտրել։

Արցախի ընտրված ներկայացուցիչին էլ առաջարկում են վերադառնալ «Պատերազմ և Խաղաղության» հոդվածին ....

Պարզ է, որ այդ ամենը Ղարաբաղի հետ մի փաթեթի մեջ է: Ու պարզ է, որ մեզանից գաղտնի բանակցություններ են ընթանում Ադրբեջանի ու Թուրքիայի հետ:

Նաև սկսվում է բացահայտվել «Հեղափոխության» ողջ սպիտակեղենը։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյան