Լեհաստանում Թռչող Ափսե են լուսանկարել․ ֆոտո

Սակայն մասնագեները դեռեւս չեն կարող պատասխանել հարցին, թե ինչ է պատկերված լուսանկարում
թռչող ափսե

Վարշավայից 280 կմ հեռավորության վրա գտնվող Յաստրովո գյուղի բնակիչը նկարել է տարօրինակ թռչող օբյեկոտ, որը զարմանալիորեն հիշեցնում էր ՉԹՕ, հաղորդում է LadBible-ը։ Դեռ ավելին, ինչպես խոստովանում են մասնագետնրը, առաջին լուսանկարները բավականին բարձր որակ ունեն։ Այժմ փորձագետները վերլուծում են դրանց իսկությունը, սակայն արդեն արել են որոշակի եզրահանգումներ։

Տղամարդը հեծանիվով տուն էր վերադառնում, երբ լսել է աղմուկ իր հարեւանությամբ։ Նա շրջվել է եւ տեսել ինչ-որ արտասովոր բան։ Նրան հաջողվել է նկարել դա բջջային հեռախոսի տեսախցիկով նախքան օբյեկտի հեռանալը։

Ընդամենն արվել է 5 լուսանկար, որոնցով տղամարդը կիսվել է լեհ ուֆոլոգ Ռոբերտ Բերնատովիչի հետ։ Տղամարդը վախենում է ասել իր անունը, քանի որ չի ցանկանում ընկալվել որպես «խելագար»։

Լուսանկարը նաեւ ստացել է ՉԹՕ-ի բրիտանական հետազոտական ասոցիացիայի հետախուզությունների բաժնի նախկին ղեկավար Ֆիլիպ Մենթլը։ Նա շփվել է Airbus-ի նախկին մասնագետ Ջեյսոն Գլիվի հետ անձամբ, եւ նրանք եկել են եզրահանգման, որ լուսանկարն իսկական է։ Սակայն մասնագեները դեռեւս չեն կարող պատասխանել հարցին, թե ինչ է պատկերված լուսանկարում։

1