Ռուսաստանը և Թուրքիան քննարկում են ավիահաղորդակցության վերսկսման հարցը

Արդեն իսկ մշակվել է անվտանգ զբոսաշրջության համար սերտիֆիկացման հատուկ համակարգ

Ռուսաստանը և Թուրքիան քննարկում են թռիչքների վերսկսման և երկրների միջև զբոսաշրջիկների հոսքի հարցերը: Այս մասին հայտնել է Անկարայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Էրխովին։ Այս մասին analitik.am-ի փոխանցմամբ՝  հայտնում է gazeta.ru-ն:

Դեսպանի խոսքերով՝ ներկայումս հարցերը քննարկվում են ռուսական և թուրքական համապատասխան գերատեսչությունների միջև:

Արդեն իսկ մշակվել է անվտանգ զբոսաշրջության համար սերտիֆիկացման հատուկ համակարգ:

Մեծաքանակ աշխատանքներ են տարվել հյուրանոցներում, օդանավակայաններում և զբոսաշրջային հաստատություններում: