Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է «Միլան»-ի և «Ռոմա»-ի առաջիկա խաղին

Հանդիպումը «գայլերը» կանցկացնեն հունիսի 28-ին
Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է «Միլան»-ի և «Ռոմա»-ի Սերիա Ա-ի առաջիկա խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նման հայտարարությամբ հանդես է եկել «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան: «Մխիթարյանը միայն թեթևակի հոգնածություն ունի, այլ խնդիրներ չկան: Նա պատրաստ է «Միլան»-ի դեմ խաղին»,-ասել է նա:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 27-րդ տուրում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց «Սամպդորիա»-ին հաղթեց 2:1 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ ՀենրիխՄխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, ամբողջ խաղի ընթացքում շատ ակտիվ էր, բայցփոխարինվեց 85-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «Ռոմա» 5-րդն է մրցաշարային աղյուսակում և ունի 48 միավոր: Հաջորդ հանդիպումը «գայլերը» կանցկացնեն հունիսի 28-ին` մրցելով «Միլան»-ի հետ: