Ուկրաինական ավիաընկերությունները վերսկսում են միջազգային 24 չվերթ. Երևանն ուղղությունների ցուցակում է

Ուկրաինայի միջազգային ավիաուղիները մտադիր են վերսկսել չվերթները հուլիսին և ևս 16 չվերթ օգոստոսին

Ուկրաինական ավիաընկերությունները վերսկսում են միջազգային 24 չվերթ. Երևանն ուղղությունների ցուցակում է: Ուկրաինայի միջազգային ավիաուղիները մտադիր են վերսկսել չվերթները հուլիսին և ևս 16 չվերթ օգոստոսին, հաղորդում է AnalitikaUA.net-ը: 

Հուլիսի 1-15-ը ՈւՄԱ-ն ծրագրում է իրականացնել չվերթներ Կիեւից Ստամբուլ, Օդեսայից եւ Կիեւից Թել Ավիվ:Բացի այդ, նախատեսվում են Կիեւ-Ամստերդամ, Կիեւ-Փարիզ, Կիեւ-Թբիլիսի, Կիեւ-Լառնակա, Կիեւ-Աթենք, Կիեւ-Լոնդոն, Կիեւ-Տորոնտո չվերթներ:

Ամեն շաբաթ 2-3 հաճախականությամբ ուղղությունների ցուցակում են նաեւ՝ Ֆրանկֆուտ, Փարիզ, Բաթում, Նիցցա, Հռոմ, Նեապոլ, Բաքու, Բեռլին, Միլան, Մյունխեն, Պրահա, Երեւան, Մադրիդ, Վիեննա, Բարսելոնա եւ Քիշնեւ: