Զգոն եղեք. փորձագետը Ալիևի հակահայկական ելույթի մասին

Հուսով եմ, որ այս անգամ թե՛ հայկական մեդիադաշտում, թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր շրջանակներում, թե՛ առանձին գործիչների մակարդակով այնքան խելք կունենան, որ Ալիևի այդ կտերը չուտեն, և տոտալ արհամարհեն

4 օր առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարը ռուսերենով հարցազրույց էր տվել իրենց ալիքներից մեկին, որն աշխատում է այդ թվում հայկական լսարանի վրա (նույնիսկ հայերեն նորություններ են հեռարձակում)։

Իր խոսքում օգտագործում էր հայկական ներքաղաքական դիսկուրսից վերցված թեզեր՝ թե՛ ընդդիմության, թե՛ իշխանությունների։

Պրիմիտիվ հաշվարկ էր. ամեն մի խումբ՝ տեսնելով իրեն հոգեհարազատ թեզեր, կբերեր այդ հարցազրույցը ներս (թեկուզ հատվածաբար), ըստ այդմ դարձներ Զաքիրին ներհայկական քննարկումներում «ասող»։

Բարեբախտաբար Զաքիրի հարցազրույցը մեծ մասամբ արհամարվեց հայկական դաշտում, թեպետ գայթակղությանը չդիմացողներ ու ներս բերողներ եղան։

Այսօր արդեն Իլհամ Ալիևն է ստանձնել նույն դերը, իր ելույթում շատ ակտիվ օգտագործում է Հայաստանի և՛ իշխանությունների, և՛ ընդդիմության փոխադարձ մեղադրանքները։

Հուսով եմ, որ այս անգամ թե՛ հայկական մեդիադաշտում, թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր շրջանակներում, թե՛ առանձին գործիչների մակարդակով այնքան խելք կունենան, որ Ալիևի այդ կտերը չուտեն, և տոտալ արհամարհեն։

Ադրբեջանում էլ հիմա հեչ լավ չի համաճարակաբանական վիճակը և Բաքվից փորձում են նոր մեդիաճակատ բացելով՝ ուշադրությունը շեղել մեր վրա։
Զգոն եղեք։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից