ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը և դատավոր Արևիկ Պետրոսյանը երեկվանից արձակուրդ են գնացել

Նրանց արձակուրդների տեւողությունները տարբեր են

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը եւ Սահմանադրական դատարանի դատավոր Արեւիկ Պետրոսյանը երեկվանից արձակուրդ են գնացել: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը:

Նա նշել է, որ նրանց արձակուրդների տեւողությունները տարբեր են։

Ըստ այդմ՝ նրանք արձակուրդից կվերադառնան տարբեր օրերի։