Ոչ՝ ինքնամեղադրանքին. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Հավատքը Իմ հանդեպ ձեր ունեցած կեցվածքն է, Սերը՝ ձեր ընկերների հանդեպ, իսկ Հույսը՝ հաջողության հասնելու համար՝ ձեր անձի հանդեպ ունեցած վստահությունն է
Հիսուս

Հունիսի 25

Ձեզ պաշտպանող Հավիտենական Զենքեր կան: «Ներքևում հավիտենական զենքեր կան»: Այս խոստումը նրանց համար է, ովքեր երկրավոր կյանքից վեր բարձրանալով՝ կամենում են ավելի վեր սավառնել. հասնել Երկնքի Արքայությանը:

Պետք չէ զգալ բեռը ձեր ձախորդությունների: Առաջ քայլեք հավատով. ամպերը պիտի հեռանան, և պիտի լուսավորվի ճանապարհը, ամեն քայլափոխի ճանապարհը պակաս քարքարոտ կդառնա արդեն: Ուրեմն վազեք, որ հասնեք: Պարզ պարտականությունների բարեխիղճ կատարումը հաջողություն կբերի ձեր բոլոր գործերին:

Ես երբեք մեղադրանքի խոսքեր չեմ ասել նրանց, ում բժշկել եմ: Այն մարդը, ով իր մեղքով քայքայել էր իր ֆիզիկական մարմինը, բժշկվեց այս խոսքով. «Որդյակ, մեղքերդ ներված են քեզ»:

Սամարացի կինը ջրհորի մոտ իրար չխառնվեց, երբ ասացի. «Հինգ մարդ ես ունեցել, և այն մեկը, որ հիմա ունես, քո ամուսինը չէ»:

Շնության մեջ բռնված կնոջը ասացի. «Ես էլ քեզ չեմ դատապարտում. գնա և այլևս մեղք մի գործիր»: Իրեն չասացի, որ իր մեղքի տրտմության բեռը կրի...:

Հիշիր, որ այս երեքն են մնում. Հավատը, Հույսը և Սերը: Հավատքը Իմ հանդեպ ձեր ունեցած կեցվածքն է, Սերը՝ ձեր ընկերների հանդեպ, իսկ Հույսը՝ հաջողության հասնելու համար՝ ձեր անձի հանդեպ ունեցած վստահությունն է: