Քոչարյանի պաշտպանի խորհուրդը՝ Մարուքյանին

Վստահ եմ նույնիսկ դիսկոմֆորտի մեջ չեք

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան, փաստաբան Արամ Վարդեւանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երբ Էդմոն Մարուքյանը իրավացիորեն հստակ արձանագրում է, որ ապօրինի գործընթաց է տեղի ունեցել, բայց դրա հետ մեկտեղ Ռոբերտ Քոչարյանի գործը որպես պատրվակ է օգտագործում, և ոչինչ ուղղակի ոչինչ չի ձեռնարկում, հենց դրանով էլ քաղաքականացնում է այս գործընթացը, իսկ մեզ դրանում մեղադրելը մեղմ ասած ԶԱՎԵՇՏ Է:

Մի խորհուրդ եկեք ես Ձեզ տամ, ընդհանրապես անիմաստ է ԻՐԱՎԱԲԱՆԻ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԻ ԿՈՉՈւՄԸ, երբ այն չի իրացվում:

Դուք հրաժարվեցիք Ձեր պարտականության կատարումից և վստահ եմ նույնիսկ դիսկոմֆորտի մեջ չեք:

Հենց սա է ցավը...:

Առողջ եղեք»: