Թերթում որևէ դիակ պատկերված չի եղել․ Փաշինյանի հերթական մանիպուլյացիան

Դեռ երեկ մի ուրվական էր շրջում Երևանում, ազնիվ հակատուի ուրվականը

«Հրապարակը» գրում է․ Այսօր Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում անհասկանալի կոտեքստում անդրադարձավ «Երկիր» օրաթերթի 1999 թվականի հոկտեմբերի 27-ի համարին՝ ասելով, որ համարի վերջին էջում դիակ է պատկերված եղել։ Այդպես Փաշինյանը իբրև պատասխանում էր «Հրապարակ» օրաթերթի մեկնաբան Էդիկ Անդրեասյանի նկատմամաբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հարցին․

«Դուք տվեցիք անուններ և ես մտքով գնացի 1999 թվականի հոկտեմբեր 27, գուցե դետալներով աշխատանքի վայրի հետ կապված սխալվեմ, բայց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ոչ անհայտ կուսակցությանը պատկանող ոչ անհայտ թերթի վերթին էջում, որտեղ գուցե աշխատում էր ձեր հիշատակած անձը, կամ գուցե չէր աշխատում, տպագրվել էր հանրապետության հրապարակի նկարը և այդ հրապարակի կենտրոնում դիակ, մարդկային դիակ , և մինչև հիմա առեղծված է, թե ինչպես այդ նկարը համապատասխան մակագրությամբ լույս տեսավ այդ թերում»։

Մեր ձեռքի տակ է հայտնվել թերթի վերջին էջի այդ լուսանկարը, որի մասին հայտարարում էր Փաշինյանը, և, օ զարմանք, պատկերված է ոչ թե դիակ, այլ ընդամենը բաճկոն՝ հետևյալ մեկնաբանությամբ՝ «Դեռ երեկ մի ուրվական էր շրջում Երևանում, ազնիվ հակատուի ուրվականը»։ 

1

Թեմայի առնչությամբ զրուցեցինք նաև «Երկիր մեդիա» հեռուստաընկերության հասրակական- քաղական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանի հետ։ Նա ասաց, որ Փաշինյանի հայտարարությունից հետո բացել ու նայել է 1999-ի մի քանի համար, այդ տարիներին թերթը խմբագրել է Շաղիկ Մարուխյանը, և վերջին էջում խորագիր է եղել՝ «օրվա զավեշտ» վերտառությամբ, որի ներքո ամեն օր մի լուսանկար է հրապարակվել․

«Հետաքրքրության համար հանել եմ «Երկիր օրաթերթի» հավաքածուն, մեկել տեսա լուսանկար իրոք կա, հերթական անգամ ցավ ապրեցի, որ ՀՀ ղեկավարը շարունակում մանիպուլացնել հասարակությանը, քաղաքական դաշտին, ազգային ժողովին»,- ասաց Մանունկանը՝ նշելով, որ խոսել է նաև այդ տարիներին «Երկիր» թերթի խմբագրի հետ, որն ասել է, որ այդ ժամանակատավածում հարկատուների հետ կապված հոդվածաշար է եղել թերթում և այդ կոնտեքստում է տպագրվել լուսանկարը։

Ի դեպ, Էդիկ Անդրեասյանը 1999 թվականին չէր աշխատում որևէ թերթում։