Օգտատերը, որի էջից վարչապետը կիսվել է տեսանյութով, «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքում կիսվել է մի քանի տարի առաջ Հ1-ին տված հարցազրույցի տեսանյութով և գրառում արել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքում կիսվել է մի քանի տարի առաջ Հ1-ին տված հարցազրույցի տեսանյութով և հետևյալ գրառումն արել.

«2016-ին, թե 17-ին Հ1-ին տված հարցազրույցից հետո, որից կտոր կա այս տեսանյութում, միշտ ափսոսում եմ, որ մի միտք պակաս եմ ասել։

Իսկ այդ միտքը հետեւյալն է. բազմաթիվ նախադասություններ, մտքեր, որոնք Նոր Կտակարանում լսում ենք Հիսուս Քրիստոսի շուրթերից, ահա այդ նախադասությունները, մտքերը կարող էին ունենալ միայն աստվածային ծագում։

Մահկանացուն նման մտքեր չէր կարող արտահայտել, նման նախադասություններ չէր կարող ձեւակերպել։ Վկան՝ Հիսուսից հետոյի եւ առաջվա հազարամյա պատմությունը»,- գրել է նա։

Նշենք, որ վարչապետի հրապարակած տեսանյութի տակ օգտատերերը քննադատել և ուշադրություն են հրավիրել այն փաստին, որ օգտատերը, որի էջից վարչապետը կիսվել է տեսանյութով, «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ է և իր ֆեյսբուքյան էջում ակտիվ քարոզում է «Կյանքի խոսքի» համոզմունքները։