Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթի ժամանակ լուրջ սադրանք է կանխվել

Երիտասարդը զենքի կոթով կոտրել է Պահակային դաշնային ծառայության ավտոմեքենայի ապակին

ԱԴԾ ռազմական հակահետախուզության աշխատակիցները կանխել են Կարմիր հրապարակում զորահանդեսի ժամանակ միջադեպը՝ ձերբակալելով ծառայող զինվորի, հայտնում է «112» Telegram-ալիքը-ը: Երիտասարդը զենքի կոթով կոտրել է Պահակային դաշնային ծառայության ավտոմեքենայի ապակին։

Թե ինչ էր նա ծրագրում, պարզ չէ: Այժմ նա կալանավորված է: Պարզվում է, որ զորակոչիկը ինչ-որ բան է բղավել ԱԴԾ-ի հանդեպ ատելության մասին: Ի պատասխան այն հարցի, թե ինչ էր պատրաստվում անել Կարմիր հրապարակում, երիտասարդը դեռ լռում է, հայտնում է MK-ն:

Telegram-ալիքը ցույց է տվել երիտասարդի լուսանկարը, որտեղ նա նստած է՝ աթոռին կապված:

Նշվում է նաեւ, որ կալանավորվածը դժգոհություն է հայտնել, որ չի կարողացել մասնակցել շքերթին: Սակայն նրան քրեական գործ է սպառնում: