Այսօր Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին հրավիրել էին ոստիկանության 6-րդ վարչություն:
Ոստիկանություն մտնելուց առաջ Խաժակյանը լրատվամիջոցներին ասաց, որ իրեն կանչել են միանգամից 2 քրգործերով, որոնցից մեկը, իր ենթադրմամբ, վերաբերում է ԲՀԿ-ի բողոքի ակցիային, իսկ մյուսը՝ «Լույս» խմբակցության վարորդի գործունեությանը, թե իբր նա աշխատավարձ է ստացել և գործի չի գնացել:
Խաժակյանն ասաց, որ լսել են իր հեռախոսը, նաև լուսանկարահանել խմբակցության մեքենան վարելիս: Խաժակյանը նշեց, որ երբ քաղաքապետն է վարում ծառայողական մեքենան, դա փիար ակցիա է, իսկ երբ ինքը՝ քրեական գործի առիթ:
Խաժակյանի խոսքով՝ սա հերթական քաղաքական հետապնդումն է ընդդիմադիր խմբակցության ղեկավարի նկատմամբ:
0Comments