Քեզ անփառունակ վախճան է սպասվում․ Հայրիկյանը՝ Փաշինյանին․ Տեսանյութ

Մանրամասները՝ տեսանյութում

Եթե դու իսկապես առողջ մարդ ես եւ մտածում ես քո եւ քո երեխաների մասին, պիտի ձգտես ոչ թե իշխանության գալ, այլ իշխանության բերել քաղաքացուն, որոնց թվում է նաեւ քո զավակը, եթե մտածում ես միայն քո մասին, քեզ անփառունակ վախճան է սպասվում։ Նկատի ունենալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը։

Անդրադառնալով ԱԺ-ում սահմանադրության փոփոխությանը, Պարույր Հայրիկյանը ցավով է նշել, որ այս իշխանությունները «մեզ վարժեցրին, որ մենք իրենցից միայն անառողջ դրսեւորումներ ենք սպասում»․

«Ինչո՞ւ են միայն «Բարգավաճ Հայաստանից» խոսում։ Չէ՞ որ ընտրակաշառքներով զբաղվել են նաեւ այլ քաղաքական ուժեր, եւ դրա մասին ամբողջ հանրությունը գիտի, իսկ Ազգային անվտանգության համար դրա բացահայտումը 1-2 օրվա խնդիր է։ Ինչո՞ւ են այդպես նպատակաուղղված։ Ու կրկին թարմացվեց ընկալումս, որ սրանցից, ցավոք սրտի, առողջ գործելակերպ սպասելը գնալով ավելի դժվար է դառնում»։

Ես ժողովրդավարության հարցում չլսեցի, որ եվրոպական որեւէ կառույց ասեր՝ գիտեք, հայեր, դուք կիսանախագահականի, որում քաղաքացու դերակատարությունը արտահայտվում է նաեւ երկրի գլխավոր դեմքին անմիջականորեն ընտրելու հնարավորությամբ, անցում եք կատարում խորհրդարանական համակարգի, որտեղ քաղաքացիների իրավունքները կրճատվում են։ Այսպիսի գնահատական չի հնչել։ Նշանակում է՝ իրենք ժողովրդավարության վերաբերյալ, քաղաքացիների իրավունքների, ընդհանրապես՝ իրավունքի վերաբերյալ արժանի մակարդակ չունեն»։

ԱԻՄ նախագահն անդրադարձել է նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ընտրությանը եւ քաղաքական գործընթացներում նրա դերակատարությանը․

Մանրամասները՝ տեսանյութում․