Խակասիան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սիրելի հանգստավայրն է: Այս մասին հայտարարել է տարածաշրջանի տնտեսական զարգացման նախարարության տուրիզմի զարգացման բաժնի պետ Օլգա Կուզմինան, հաղորդում է ՆՍՆ-ը:
Նա նշել է, որ հանրապետությունը հպարտ է դրանով եւ միշտ սպասում է պետության ղեկավարին:
Կուզմինայի խոսքով՝ Խակասիան «հնագիտական Մեքքա» է մշակութային ժառանգության 30 հազար հուշարձաններով: Նա նաեւ Խակասիան համեմատել է Շվեյցարիայի հետ:
«Այստեղ կան մոտ 500 քաղցրահամ, բուժիչ լճեր: Խակասիայում կան ավելի քան 300 հայտնի քարանձավներ»,-հավելել է Կուզմինան:
0Comments