Արմեն Սարգսյանը դասական դավաճան է. Հայրիկյան․ տեսանյութ

Ընտրակաշառքներով զբաղվել են նաև այլ քաղաքական ուժեր, և դա ամբողջ հանրությունը գիտի

«Հիմա ասել, որ ես Արմեն Սարգսյանի անէացմանը՝ որպես ազգային գործիչ, դեմ եմ, չէ, Արմեն Սարգսյանը դասական դավաճան է։ Իրեն ընտրեց մի թիմ, որ ասպարեզից հեռացավ եւ Արմեն Սարգսյանը, փոխանակ նրանց հետ հեռանար, որպես բարոյական մարդ, կառչեց այդ աթոռին եւ մնաց։ Որ ի՞նչ։ Մեկ է՝ կենսագրությանդ մեջ գրվելու է, որ այսքան ամիս եղել ես Հայաստանի նախագահ։

Էությամբ դավաճան մարդը լավ կլինի, որ չլինի, բայց ոչ այս՝ օրենքները խախտելու ճանապարհով։ Ավելի հասկանալի ու ընկալելի կլիներ, եթե իշխանափոխության հենց սկզբից ազդարարվեր, որ նախորդ իշխանության բոլոր ներկայացուցիչները՝ ե՛ւ Արմեն Սարգսյան, ե՛ւ Մուկուչյան եւ այլն, որովհետեւ նրանք ծառայել են նախորդ ռեժիմին եւ պետք է հեռանան, բայց Նիկոլ Փաշինյանը որոշեց նախորդ ռեժիմին ծառայած, բայց իրենից վախեցող մարդկանց օգտագործել։ Դա դրական չի բնութագրում այդպիսի կերպարին։

Եթե դու կարող ես իրեն՝ որպես դավաճան դրսեւորող մարդու հետ ազգային կարեւորագույն խնդիրներ լուծել, նշանակում է՝ դու նույն մակարդակի մարդ ես, որը շատ տխրեցնող է։ Եթե դու իսկապես առողջ մարդ ես եւ մտածում ես քո եւ քո երեխաների մասին, պիտի ձգտես ոչ թե իշխանության գալ, այլ իշխանության բերել քաղաքացուն, որոնց թվում է նաեւ քո զավակը։ Եթե մտածում ես միայն քո մասին, քեզ անփառունակ վախճան է սպասվում»։

Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը