Գնդակը «Լուսավոր Հայաստանի» դաշտում է․ Տիգրան Ուրիխանյան

Իմ ստորագրությամբ չի լրանում անհրաժեշտ քանակը

Հարգարժան լրագրողներն այսօր շատ են հետաքրքրվում՝ արդյոք ստորագրելո՞ւ եմ ՍԴ դիմելու ձևաթուղթը։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցությունը լքած պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

«Սիրով հայտնում եմ, որ իմ բոլոր քայլերն այս օրերին մանրամասն քննարկվում են «Ալյանս» կուսակցության իմ գործընկերների հետ, այդ թվում նաև այս հարցը։

Իմ ստորագրությամբ չի լրանում անհրաժեշտ քանակը, և այդ իմաստով «գնդակը «Լուսավոր Հայաստանի» դաշտում է»։

Երբ որ իրենք «կտեղափոխեն գնդակը», հանրությունն անպայման կիմանա անելիքս։ Ամեն դեպքում, վստահ եմ, որ իմ գործողությունները կանխատեսելի են»,-գրել է նա: