Ինչպես մաքրել արյունն ու առողջ լինել. խորհուրդներ

Ընդեղենն ու վարսակն էլ նվազեցնում են ճարպի քանակն արյան մեջ, բալանսավորում վատ խոլեստերինի ու շաքարի քանակը արյան մեջ
սննդամթերք

Գիտնականները կազմել են այն մթերքների ցանկը, որոնք մաքրում են արյունը վնասակար նյութերից։

Այս մասին, Հրապարակի փոխանցմամբ, հայտնում է Change-ը։

Արյունը մաքրող առաջին մթերքը սխտորն է։ Վերջինիս մեջ պարունակվում է ալիցին կոչվող նյութը, որը բարենպաստ ազդեցություն է գործում արյան մարմնիկների վրա։ Սխտորը նաեւ օգնում է դուրս հանել նիկոտինն արյան բաղադրությունից եւ պաշտպանել օրգանիզմը՝ ինստուլտի կամ ինֆարկտի առաջացումից։

Արյունը տոքսիններից մաքրել եւ էներգետիկ ուժով լցնել օգնում է նաեւ խնձորը։ Խնձորում պարունակում է պեկտին կոչված նյութը, որը դուրս է բերում արյան բաղադրությունից աղն ու ծանր մետաղները, իսկ ցանցաշերտը քայքայում է ճարպային նստվածքները։

 Արյունը վնասակար նյութերից մաքրող մթերքների ցանկում կարեւոր տեղ է գրավում կաղամբը։ Կաղամբի բաղադրության մեջ կան իզոտիոցիանատներ, որոնք օգնում են, որպեսզի արյունատար համակարգից հեռացվեն քաղցկեղածինները։

Ընդեղենն ու վարսակն էլ նվազեցնում են ճարպի քանակն արյան մեջ, բալանսավորում վատ խոլեստերինի ու շաքարի քանակը արյան մեջ։