Տես՝ ինչպես Ես Եմ տեսնում. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Ուրիշներին տեսեք այնպես, ինչպես Ես Եմ տեսնում նրանց, սրանից պակասը թող ձեզ գոհացում չպատճառի

Հիսուս

Հունիսի 21

Տեր, գովաբանում ենք Քեզ և խնդրում, որ օգնես մեզ:

Օրհնում եմ ձեզ: Ազատագրում եմ խոստանում ձեզ: Ուրախացեք Ինձնով: Կազատագրեմ ձեզ փոթորիկներից:

Հրաշալի իրողություններն արդեն իսկ բացվել են: Միայն Իմ առջև կանգնելն ու Իմ Ներկայությանը սպասելն արդեն նշանակում է՝ օգուտ ստանալ և զորանալ:

Սովորեք Ինձնից: Այս խեղճ աշխարհում շատ շատերի համար մտքով խաղաղ մնալու միակ պայմանը այն է, որ ունենան այն Միտքը, որ Հիսուս Քրիստոսի մեջ է: Միտքը, որ Իմ մեջ է:

Այդ միտքը երբեք չեք կարող ձեռք բերել տրամաբանությամբ կամ ընթերցումով, այլ՝ միայն ապրելով Իմ Ներկայությունը և մասնակից դառնալով Իմ Կյանքին: Հաճախ մտածեք Իմ մասին: Հաճախ խոսեք Իմ մասին: Ուրիշներին տեսեք այնպես, ինչպես Ես Եմ տեսնում նրանց: Սրանից պակասը թող ձեզ գոհացում չպատճառի: