Հարկադիրի ծառայողները 10 հոգով ծեծել են 60-ամյա քաղաքացուն․ տեսանյութ

Ծեծից հետո կանչով ժամանել է շտապօգնության ավտոմեքենան, սակայն տուժողը հրաժարվել է բուժօգնությունից

Օրեր առաջ տեղեկություն էր հրապարակել, որ հունիսի 17-ին Երևանում Իսրայելյան փողոցում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողները բռնություն էին կիրառել 60-ամյա Արմեն Ե-ի նկատմամբ։

Այսօր, հունիսի 21-ին Shamshyan.com-ին տեսանյութ է տրամադրել Արմեն Ե-ն, ինչը ներկայացնում ենք ընթերցողներին։

Հունիսի 17-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել Իսրայելյան փողոցի բնակիչ՝ 57-ամյա Մարինե Հ-ից, ով հայտնել էր, որ 2 օր առաջ իրենց շենքի մոտ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողները՝ 10 հոգի, հարձակվել են ամուսնու վրա և ծեծի ենթարկել;

Վերջինս հայտնել էր նաև, որ ծեծից հետո կանչով ժամանել է շտապօգնության ավտոմեքենան, սակայն ամուսինը հրաժարվել է բուժօգնությունից, իսկ բժիշկը իրեն հայտնել է, որ դեպքի մասին ինքը տեղեկացնլու է տարածքային ոստիկանություն։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: