Փաշինյանը շանտաժով գումար է շորթել նաև ավիացիայի վարչությունից. Հասմիկ Մանուկյան

Մի փաստ էլ ես պատմեմ Նիկոլ Փաշինյանի անփառունակ անցյալից

Ֆեյսբուքյան օգտատեր, ավիացիայի վարչության նախկին աշխատակից Հասմիկ Մանուկյանը գրում է.

«Մի փաստ էլ ես պատմեմ Նիկոլ Փաշինյանի անփառունակ անցյալից:

Նիկոլ Փաշինյանը շանտաժով գումար է շորթել նաև ավիացիայի վարչությունից՝ հասնելով նրան, որ իր թերթը գնվի և դրվի օդանավերում:

Բայց պատմեմ սկզբից. 1999-2001 թթ. աշխատում էի ավիացիայում: Ծանր տարիներ էին, փորձում էինք քիչ-քիչ ոտքի հանել ոլորտը, բայց կար մի թերթ, որը նպատակաուղղված թիրախավորում էր, կեղտոտ ստեր գրում՝ անգամ ձեռքբերվող բարձրորակ ինքնաթիռներն էին սևացնում, թե իբր վատն են, մաշված են և այլ ստեր:

Մի քանի նման հրապարակումից հետո երբ դիմեցինք պարզաբանում և հերքում տպելու համար, ասացին, որ այդ հարցով թերթի տերն է զբաղվում՝ Նիկոլը:

Եթե կարճ, ապա այս ամենի վերջում ավիացիայի վարչությունը ամսական 300 դոլար կաշառք էր տալիս Նիկոլին, ինչը այն ժամանակվա մասշտաբով ահռելի գումար էր և նա շանտաժով հասավ նրան, որ սկսեցինք գնել իր թերթը և բաժանել օդանավերում:

Սա է ողջ իրականությունը: Ու հիմա սիրտս պայթում է, որ այս լկտի, սուտասան սրիկան կույսի դիմակ է հագել:

Առաջին թալանչին ու կոռուպցիոները դու ես, Նիկոլ»: