Պուտինը չի բացառել, որ կառաջադրվի նոր նախագահական ընտրություններում

Պետության ղեկավարը կոչ է արել բոլոր պաշտոնյաներին չփնտրել ժառանգորդ նրա համար ներկայում, այլ զբաղվել իրենց աշխատանքով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել, որ կառաջադրվի որպես նախագահի թեկնածու նոր ժամկետով, եթե ընդունվի համապատասխան փոփոխությունը սահմանադրության մեջ: Այդ մասին երկրի ղեկավարն ասել է «Ռոսսիա-1» հեռուստաալիքի «Ռոսսիա: Կրեմլ: Պուտին» հաղորդման եթերում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես ինքս ինձ համար դեռեւս ոչինչ չեմ որոշել: Ես չեմ բացառում առաջադրվելու հավանականությունը, եթե դա պայմանավորվի սահմանադրությամբ: Տեսնենք, հետո կերեւա»,-ասել է նա:

Ընդ որում՝ պետության ղեկավարը կոչ է արել բոլոր պաշտոնյաներին չփնտրել ժառանգորդ նրա համար ներկայում, այլ զբաղվել իրենց աշխատանքով: «Պետք է աշխատել, ոչ թե ժառանգորդներ փնտրել»,-ասել է նա:

«Ես այժմ կասեմ անկեղծորեն. եթե համապատասխան փոփոխություններ չլինեն սահմանադրության մեջ, մեկ-երկու տարի անց արդեն նորմալ բնականոն աշխատանքի փոխարեն իշխանության բավականին շատ մակարդակներում կսկսվի որս՝ հնարավոր ժառանգորդների փնտրտուքով»,-պարզաբանել է նախագահը:

«Ես լիովին վստահ եմ, որ մենք ճիշտ ենք, որ փոփոխություններ ենք նախաձեռնել սահմանադրությունում»,-ասել է նախագահը՝ նշելով, որ դրա ճիշտ լինելն ապացուցել են նաեւ վերջին ամիսներին կատարված իրադարձությունները:

«Այսօր, փառք Աստծո, կայուն ներքաղաքական իրավիճակ է, սակայն կան նրբություններ՝ կապված մեր ինքնիշխանության հետ»,-նշել է նախագահը: Պուտինը հիշեցրել է, որ, մասնավորապես, ԽՍՀՄ հանրապետություներն իրավունք ունեին դուրս գալ միության կազմից, սակայն դրա ընթացակարգը կանոնակարգված չէր:

«Հարց է ծագում. ինչպե՞ս վարվել, եթե այս կամ այն հարապետությունը մտել էր Խորհրդային Միության կազմի մեջ, սակայն ստացել իր ռուսական հսկայական հողերի «պաշարը», ավանդական ռուսական պատմական տարածքները, այնուհետեւ հանկարծակի որոշել դուրս գալ Միությունից,-ասել է Ռուսաստանի առաջնորդը:-Գոնե այն ժամանակ դուրս գար այն հողերով, որոնք ուներ, եւ չտաներ իր հետեւից ռուս ժողովրդից «նվերները»: Չ՞է որ այդ ամենը դուրս գրված չէր»: