Թուղթն էլ է իրենց ձեռքը, գրիչն էլ․ ոչ մի կաթիլ հավատ չկա․ Արման Աբովյան

Հաշվարկել ենք բոլոր հնարավոր և, ինչու ոչ, անհնարին սցենարները և ունենք որոշակի տեսլական, քայլերի տրամաբանություն

Մենք հաշվարկել ենք բոլոր հնարավոր և, ինչու ոչ, անհնարին սցենարները և ունենք որոշակի տեսլական, քայլերի տրամաբանություն։ 

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ լրագրողներին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ հրաժարվելով մանրամասնել իրենց հետագա քայլերը։

Հավաքներ իրականացնելու հարցով քրեական գործի հարուցումը Աբովյանին չի զարմացնում։

Չկա ոչ մի կաթիլ հավատ դատախազության նկատմամբ։ Թուղթն էլ է իրենց ձեռքը, գրիչն էլ,- ասաց Արման Աբովյանը։