Քրեական ոստիկանության սպան, որևէ գյոռմամիշ պաշտոնյայի ախռանիկ՝ դուռ բացող փակող չի կարող լինել

Առաջին հերթին ապօրինի է, իսկ երկրորդ հերթին նվաստացուցիչ է քրեական ոստիկանության սպայի համար

Հարգելի ՀՀ ոստիկանություն, Ալեն Սիմոնյանին ուղեկցող ոստիկանության սպան ապօրինի է տրամադրվել նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանի կողմից: Քրեական ոստիկանության սպան, որևէ գյոռմամիշ պաշտոնյայի ախռանիկ՝ դուռ բացող փակող չի կարող լինել:

Դա կրկնում եմ՝ առաջին հերթին ապօրինի է, իսկ երկրորդ հերթին նվաստացուցիչ է քրեական ոստիկանության սպայի համար:

Նախկին ոստիկանապետը խնդիր ուներ ամեն գնով քծնել քաղաքական իշխանությանը և այդ քծնանքի շրջանակներում գնացել է այդ ստորացուցիչ ապօրինությանը:

Հուսով եմ իրավիճակը մինչև օրվա վերջ կշտկվի, հակառակ դեպքում ավելի մանրամասն կանդրադառնամ այս թեմային:

Հարգանքով՝ Նարեկ Մալյան