Դարձյալ հրաշքներ. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Թեկուզ միայն ի պատասխան քո հավատքի՝ Ես հրաշքներ կգործեմ

Հիսուս

Հունիսի 20

Սպասիր, որ լսես Կամքս, ապա և կատարես Այն: Ամեն բանից ավելի՝ հնազանդ եղիր:

Մի վախեցիր: Ես պաշտպանության պարիսպ եմ քո շուրջը: Այս բանի իրական գիտակցությունը ունեցիր: Տեսնել այս հավատքի աչքերով՝ նշանակում է առիթ տալ, որ նա հայտնվի նյութական աշխարհի մեջ: Հիշիր, որ Ես ցանկանում եմ հրաշքներ գործել, ինչպես որ գործում էի երկրի վրա եղած ժամանակ: Սակայն երկու դեպքում էլ պայմանները նույնն են: Ես շատ հրաշքներ չեմ կարողացել գործել սոսկ անհավատության պատճառով: Ուստի, թեկուզ միայն ի պատասխան քո հավատքի՝ Ես հրաշքներ կգործեմ: