Մոսկվայում Հայաստանը ներկայացնելու է զորախումբ` Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ. վարչապետի խոսնակ

Խոսնակը նշում է նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Հայրենական Մեծ Պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին

Հայրենական Մեծ Պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված շքերթին Հայաստանը ներկայացնելու է 75 հոգուց բաղկացած զորախումբ` պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

Խոսնակը նշում է նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Հայրենական Մեծ Պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակ է հղել  Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, որում տեղեկացնում է, որ չի կարողանալու մասնակցել Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին։