Քոչարյանի որդին՝ հոր ազատ արձակման մասին

վաղը նախագահի գրասենյակը դիրքորոշում կարտահայտի դատարանի որոշման և գրավի հետ կապված

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահին գրավի դիմազ ազատ արձակելու դատարանի որոշմանը։ Այս առիթով Լևոն Քոչարյանը գրել է․

«Հարգելի ընկերներ և համակիրներ:

Անչափ շնորհակալ եմ չդադարող զանգերի և նամակների համար:

Կաշխատեմ բոլորին պատասխանել մոտ օրերին:

Հարգելի լրագրողներ, վաղը նախագահի գրասենյակը կարտահայտի մեր դիրքորոշումը դատարանի որոշման և գրավի հետ կապված»: