ՀՔԾ պետն ով է, որ ինչ-որ հատուկ վերաբերմունք ունենա իմ հանդեպ

ԲԴԽ-ն քննում է դատավոր Ազարյանի կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի միջնորդությունը

ՀՔԾ պետն ով է, որ ինչ-որ հատուկ վերաբերմունք ունենա իմ հանդեպ։ Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, ԲԴԽ-ի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը։

Նշնք, որ քիչ անց  ԲԴԽ-ն քննելու է դատավոր Ազարյանի կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի միջնորդությունը։

Հարցին՝ արդյոք ինքը տեղյա՞կ է, թե ինչի հետ է կապված իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը, դատավորն ասաց, որ չի կարող ասել. «Համոզմունք ունեին, որ վարույթ են հարուցել, ինչ-որ խախտում երեւի թե գտել են։ Մենք կփորձեք պաշտպանվել, պաշտպանվելու տեղ ու հիմքեր ունենք։ Պարոն Աթանեսյանի օգնությամբ նորմալ կպաշտպանվենք»։

Հարցին՝ արդյոք ինքն անձնական վերաբերմունք տեսնո՞ւմ է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի կողմից, հաշվի առնելով այն, որ 2018 թվականից սկսած իր որոշումները մեկնաբանվում են նրա կողմից, Ազարյանն ասաց. «ՀՔԾ պետն ո՞վ է, որ ինչ-որ հատուկ վերաբերմունք ունենա իմ հանդեպ։ Կամ ինչո՞ւ ես պետք է կաշկանդված լինեմ ՀՔԾ պետի հատուկ վերաբերմունքով»։