Փառքը, փառքը կծագի. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Դուք արդեն մտել եք կյանքի այն հրաշալի շրջանակի մեջ, երբ ձեր կյանքը ավելի քան երբևէ ծրագրված ու օրհնված է Իմ կողմից

Հիսուս

Հունիսի 16

Ես ծրագրում եմ ձեզ համար: Իմ ճանապարհները հրաշալի են ու վեր ձեր ըմբռնումներից: Ճանաչեք հետզհետե Իմ Առատությունը և Իմ Բարությունը: Ավելի ուշադիր եղեք Իմ Կողմից Առաջնորդված լինելու հրաշքին. կառավարվող կյանքի գեղեցկությանը:

Այս հրաշալի իրողությունը օրը օրին կհամակի ձեր գիտակցությունը և հետզհետե էլ ավելի ուրախություն կպատճառի ձեզ:

Դուք արդեն մտել եք կյանքի այն հրաշալի շրջանակի մեջ, երբ ձեր կյանքը ավելի քան երբևէ ծրագրված ու օրհնված է Իմ կողմից: