Չգիտեմ՝ ասեմ, թե՝ չէ. Փաշինյանը՝ «Գոլդեն Փելիս»-ում սեռական փոքրամասնությունների վերաբերյալ խոսակցությունների մասին

Այս աստիճանի ստոր, ցածր… հետո նույն մարդիկ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն օգտագործել են կառավարության դեմ. վարչապետ

Երբ «Գոլդեն Փելիս» հյուրանոցում մեկուսացնում էինք մարդկանց, ընդդիմադիր քաղաքական շրջանակներից մեկի կողմից խոսակցություն է եղել, որ իրականում ոչ թե մարդկանց այնտեղ մեկուսացրել են, այլ այնտեղ ընդհատակյա սեռական փոքրամասնությունների համաշխարհային կոնգրես է, դրա համար են փակել, որպեսզի մարդիկ չիմանան այդ մասին:

Այս աստիճանի ստոր, ցածր… հետո նույն մարդիկ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն օգտագործել են կառավարության դեմ: Այս մասին ճեպազրուցի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, թե չգիտեր՝ պետք էր ասել, թե՝ ոչ:

Վարչապետը նշեց, որ դրանից հետո այդ լուրը տարածող քաղաքական գործիչներից մեկի ընտանիքի անդամներից մեկը վարակվել է կորոնավիրուսով. «Հասկանո՞ւմ եք, թե ինչ աստիճանի ցածր ու հակապետական գործունեություն է»:

Փաշինյանը չբացառեց, որ ավելի ուշ այդ ինֆորմացիան հնարավոր է հանրային դառնա, որպեսզի մարդիկ կարողանան գնահատական տալ: