Ո՞վ կստանձնի կուսակցության ղեկավարությունը. Նաիրա Զոհրաբյանը չբացառեց, որ Ծառուկյանին կարող են կալանավորել

Ես չեմ ուզում այս պահին հրապարակել ներկուսակցական ու այլ կուսակցությունների հետ քննարկումների բովանդակությունը

Եթե Գագիկ Ծառուկյանը կալանավորվի, ով է ստանձնելու կուսակցության ղեկավարությունը:

Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նման հարց չկա. «Եթե այդ վատատեսական սցենարը լինի, ինչը ես չեմ բացառում, ես հույս ունեմ, որ մենք կապի մեջ կլինենք պարոն Ծառուկյանի հետ:

Մեզանից յուրաքանչյուրն իր անելիքը գիտի: Ես չեմ ուզում այս պահին հրապարակել ներկուսակցական ու այլ կուսակցությունների հետ քննարկումների բովանդակությունը»:

Զոհրաբյանը նշեց՝ ում էլ ձերբակալեն, շարժումը շարունակվելու է: