Իվետա Տոնոյանը գտնվում է ԱԱԾ շենքի դիմաց, վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօրվա քվեարկությունը փաստեց իշխանության բարոյալքության վիճակը․ «Մենք մինչև վերջին պահը հույս ունեինք, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ , այնուամենայնիվ, իրենց մեջ կգտնեն այնքան քաջություն, որ իրենց դիրքորոշումը կոնկրետ այս ապօրինի նախաձեռնությանը դեմ քվեարկելու, կկարողայաին արտահայտել»։
Լրագրողների այն հարցին, թե ինչ հետագա քայլեր կան, Տոնոյանը նշեց, որ իշխանություններին չի հաջողվելու իրենց լռեցնել․ «Արտակարգ դրության պայմաններում ԲՀԿ-ն հավաքներ անցկացնելու հայտարարությամբ չի կարող հանդես գալ և չի էլ գալու։ Այս օրերի ընթացքում մեր համակիրները, մեր համաքաղաքացիներն ուղղակի ինքնաբուխ եկել էին իրենց բարոյական աջակցությունը Ծառուկյանին ցույց տալու համար»։
Տոնոյանն ասաց, որ Նվեր Ծառուկյանն է նաև հրավիրվել ԱԱԾ՝ հարցաքննության։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ԲՀԿ-ն շարունակում է պահանջել վարչապետի հրաժարականը, Իվետա Տոնոյանն ասաց․ «ԲՀԿ-ն հայտարարել է, որ կառավարության 100 տոկոսն ամբողջ կազմով պետք է փոխվի։ Մենք ասել ենք՝ բոլոր առողջ քաղաքական ուժերին հասարակական սեկտորի ներկայացուցիչներին, մշակութային գործիչներին համախմբվելու կոչ ենք արել ոչ թե երկրի վարչապետի դեմ պայքարելու համար, այլ մեր երկիրը ստեղծված խայտառակ իրավիճակից դուրս բերելու համար»։
0Comments