Փաշինյանը Միրզոյանին զգուշացրել է, թե գիտի, որ Ծառուկյանի հետ Միրզոյանն ու Ավինյանը խաղեր են տալիս

Ասում են, թե իշխանությունում թիվ մեկ մարտական դրություն է հայտարարված

«Ասում են, թե իշխանությունում թիվ մեկ մարտական դրություն է հայտարարված:

Գագիկ Ծառուկյանին առնչվող մի քանի սցենարներ քննարկելուն զուգընթաց, քննարկվել է նաև դրանց կիրառման դեպքում իմքայալական պատգամավորների սպասվելիք վարքագիծը:

Բացի նրանից, որ Փաշինյանը կանչել է Արարատ Միրզոյանին և զգուշացրել, որ գիտի` Ծառուկյանի հետ Միրզոյանն ու Ավինյանը խաղեր են տալիս, ինչի դիմաց Միրզոյանը, ժողովրդի բնորոշմամբ ասած, ստիպված է եղել «քֆուր» ուտել, առավել մտահոգիչ է խորհրդարանում գլխավոր դատախազի ներկայանալու, Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու դեպքում փակ գաղտնի քվեարկության ժամանակ յուրային պատգամավորների դրսևորումը։

Արդյոք նրանք դեմարշ չե՞ն անի: Այդպես էլ չեն կողմնորոշվել` ինչպես վերահսկեն քայլականների քվեարկությունը. հիշենք` ժամանակին պատգամավոր Փաշինյանը ՀԱԿ-ի կասկածները փարատելու համար գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ընտրության ժամանակ նկարել էր իր քվեաթերթիկը. չի բացառվում` նույն սխեման կիրառեն»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։