Մանվել Գրիգորյանի և Սեյրան Սարոյանի հարաբերությունները վերականգնվել են

Ականատեսները պնդում են, որ մի քանի անգամ տեսել են Սեյրան Սարոյանին` Մ. Գրիգորյանի առանձնատնից դուրս գալուց հետո

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` վերականգնվել են ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի և գեներալ-մայոր Սեյրան Սարոյանի հարաբերությունները:

Ականատեսները պնդում են, որ մի քանի անգամ տեսել են Սեյրան Սարոյանին` Մ. Գրիգորյանի առանձնատնից դուրս գալուց հետո:

Իհարկե, բոլոր նրանք, ում «դուխը» հերիքում է, առիթը բաց չեն թողնում Ս.Սարոյանին կշտամբել նախկին պահվածքի համար, սակայն սա չի խանգարում Մ. Գրիգորյանին և Ս. Սարոյանին տեսնվել միմյանց հետ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք»-ի այսօրվա համարում։