Այսօր ականատես եղա մի դեպքի, որն ինձ ստիպեց իրոք վախ ապրել

Զգուշացեք վարակից, զգուշացեք, եթե նույնիսկ չունեք խնդիր, եթե չունեք տատիկ պապիկներ ում կարող եք վարակել

Մինչ այս փորձում էի մտածել, որ եթե նույնիսկ վարակվենք կորոնավիրուսով, տարիքով փոքր լինելով ու խրոնիկ հիվանդություն չունենալով՝ հեշտ կանցնի։ Բայց այսօր ականատես եմ մի դեպքի որը ինձ ստիպեց իրոք վախ ապրել, վախենալ նույնիսկ ծնողներիս համար, ովքեր չունեն խրոնիկ հիվանդություն, առողջական լուրջ խնդիր, երիտասարդ են և այլն։

Ուզում եմ կիսվել Ձեզ հետ ևս։

Մոտ ընկերուհիս, ընտանիքի հետ վերջերս հանձնել էր covid-19 թեստ, քանի որ ընտանիքի անդամները ունեին որոշակի գանգատներ։

Հաստատվել էր վարակը բոլորի մոտ։

Ծնողներից մեկին տեղափոխեցին տարբեր  հիվանդանոցներ, երեխաներին մեկուսացրեցին տանը։

Արդեն մի քանի օր է, հայրը (42 տ.), ով չունի խրոնիկ հիվանդություն, այլ խնդիրներ, ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։

Մայրը (40 տ.) նույնպես ունի միջին ծանրության վիճակ, բայց դեռևս վերակենդանացումում չէ։

Երեխաների հետ ամեն ինչ կարգին է, փոքր քույրը (10 տ.) գանգատներ չունի, իսկ ընկերուհիս մեկ֊մեկ ջերմում է (մաքսիմալ 37°)։

Ինչ խոսք, մեր կառավարությունը, առողջապահության նախարարը և այլոք հավաստիացնում էին, որ եթե չկա առողջական խնդիր ամեն բան շատ հանգիստ է անցնում բոլորի մոտ, բայց այսօր այլ պատկեր եմ տեսնում պատկեր է։

Մի բան կասեմ հարգելիներս, սիրելի ընկերներ, մարդիկ ում թեկուզ չեմ ճանաչում, զգուշացեք վարակից, զգուշացեք, եթե նույնիսկ չունեք խնդիր, եթե չունեք տատիկ պապիկներ ում կարող եք վարակել։

Շատերի մոտ այն կարող է անցնել շատ թեթև, հիմա շատերդ կմտածեք ու հնարավոր է նույնիսկ ունենաք օրինակներ ում մոտ այն անցել է առանց նշանների, բայց փաստն այն է, որ ոչ բոլորս ենք ապահովագրված՝ ունենալով ցածր տարիքային շեմ, ու ամեն մեկի մոտ կարող է այլ ընթացք ունենալ։ 

Եղեք առողջ, հնարավորինս զգույշ ու Ձեր հարազատների հանդեպ մաքսիմալ ուշադիր։

Միլենա Օրդակյան
Առաջինը Հայաստան նախաձեռնող խմբի անդամ

1