Հեչ ակնհայտ չէ, թե Հայաստանը կոնկրետ ինչ շահ է ունեցել Հակաչինական Ալիանսին միանալու համար

Մեր արտաքին քաղաքականության անհեռատեսությունը համեմեմ այն հանգամանքով, որ 2020-ի նոյեմբերին, եթե Թրամփը պարտվի, ապա այս Ալիանսի ապագան մշուշոտ է դառնում

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ինչու՞ է Հայաստանը միացել հակաչինական Ալիանսին

ԱՄՆ-Չինաստան «սառը պատերազմը» ոչ միայն նոր թափ է հավաքում, այլ հետկորոնավիրուսային աշխարհում ավելի է ակտիվանալու: Որպես գլոբալ գերտերություն, ԱՄՆ-ն փորձելու է ամեն կերպ զսպել չինական առաջընթացը: Նման զսպան մեխնիզմներից է նաև Կրոնական ազատության Ալիանսը, որը ձևավորվել է բոլորովին վերջերս:

Ինչու եմ կարծում, որ Ալիանսը հակաչինական է.

Եկող հայտարարություններից արդեն, իսկ պարզ է, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որ Չինաստանը գտնվի Ալիանսի թիրախում:
Դա են վկայում պետքարտուղար Պոմպեոյի այնպիսի հայտարարությունները, ինչպիսիք են. «Ղազախստանում ես հանդիպեցի
Չինական Կոմունիստական ​​կուսակցության կողմից Սինցզյանում ձերբակալված էթնիկ ղազախների ընտանիքներին», կամ «մենք դատապարտում ենք Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության թշնամանքը բոլոր հավատքների նկատմամբ: Մենք գիտենք, որ ձեզանից մի քանիսը քաջաբար ետ են մղել չինական ճնշումները՝ համաձայնելով մաս կազմել այս Ալիանսին, և մենք շնորհակալություն ենք հայտնում դրա համար»:

2019-ի սեպտեմբերին պետքարտուղարի տեղակալ Սալլիվանը փակ քննարկում էր կազմակերպել ՄԱԿ-ում`«Մարդու Իրավունքների ճգնաժամ Սինցզյանում» թեմայով: Ըստ հաղորդագրության «Միջոցառմանը ներկայացվեցին Չինաստանի դաժան զոհերի խորապես անձնական պատմությունները
բռնաճնշումների քարոզարշավ ընդդեմ ուիգուրների, էթնիկ ղազախների, էթնիկ ղրղզների և այլ մահմեդական անձանց դեմ: Չինաստանի բռնաճնշումների արշավը, ի թիվս այլ իրավախախտումների, ներառում է զանգվածային կալանքեր և
2017թ. ի վեր ճամբարներում արդեն, իսկ կան շուրջ մեկ միլիոն կալանավորված: Փոխպետքարտուղարը ողջունեց բոլոր այն գործընկերներին, որոնք միանում են Չինաստանին ուղղվող կոչին՝ վերջ տալու մարդկանց դաժան, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքին
Սինցզյանում». նշված է պաշտոնական հայտարարության մեջ:

Արդեն, իսկ ակնհայտ է, որ սա երկու գերտերության մարտի դաշտերից մեկն է ու հեչ ակնհայտ չէ թե Հայաստանը կոնկրետ ինչ շահ է ունեցել Ալիանսին միանալու համար:

Մեր արտաքին քաղաքականության անհեռատեսությունը համեմեմ այն հանգամանքով, որ 2020-ի նոյեմբերին, եթե Թրամփը պարտվի, ապա այս Ալիանսի ապագան մշուշոտ է դառնում: Ինչու՞ էր ընդհանրապես պետք մինչև նոյեմբեր «ափալ-թափալ» մեզ «մեջ գցել» գիգանտների մեծ կռվի մեջ ու չինացիների հետ լարվել: Լարվում էիք, գոնե նոյեմբերից հետո լարվեիք, որ դիմացներդ 4 տարի «երաշխավորված» ակնկալիք ունենաիք:

Եվ դեսերտը, Ռուսաստանի դիրքորոշումը. «Կրոնական Ազատությունը Ալիանսը, որը ստեղծել է Միացյալ Նահանգները, կարող է պարտադրել ամերիկյան արժեքները ամբողջ աշխարհին և դաշինքի կողմից արված ազատության մակարդակի գնահատականները կլինեն
քաղաքականացված, քանի որ սա կրոնական միավորում չէ»: