Կոչ եմ անում ինձ Հանրապետության հրապարակում կախաղան հանել, եթե ես ներգրավվեմ կոռուպցիայի մեջ

Եթե որևէ մեկը մատն էլ կտրի, ասի, որ ես վարչապետի պաշտոնում փող եմ աշխատում բացի իմ աշխատավարձից, իմացեք, որ դա սուտ է

Դիմելով ՀՀ քաղաքացիներին՝ Փաշինյանն ասաց. «Ես ուզում եմ ասել, սիրելի հայրենակցիներ, բոլոր այն տեղեկատվությունները, որոնք իրենց բովանդակությամբ կհակասեն թավշյա և ոչ բռնի հեղափոխության արժեքներին, գաղափարներին և էությանը, իմացեք, որ դա սուտ է ի սկզբանե, նույնիսկ դա քննարկելու կարիք չկա:

Եթե որևէ մեկը մատն էլ կտրի, ասի, որ ես վարչապետի պաշտոնում փող եմ աշխատում բացի իմ աշխատավարձից, իմացեք, որ դա սուտ է, այդպիսի բա չի կարող լինել մի պարզ պատճառով, որ ես պաշտոնը ստանձնելուց ասել եմ, և հավատրիմ եմ այդ ասածին ամեն օր:

Ասել եմ, որ եթե ես կոռուպցիայի մեջ ներգրավվեմ, ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում ինձ Հանրապետության հրապարակում կախաղան հանել, ուրիշ ոչ մի բան»,-ասաց նա:

Ըստ երևույթին դահլիճից ասացին՝ Աստված չանի, քանի որ վարչապետը արձագանքեց՝ Աստված կապ չունի այստեղ:

 

 

1