Ուղիղ․ Ոստիկանության տարածքից, շուրջ 30 հոգի, բերման ենթարկվեցին «Ադեկվադ» միաբանության անդամներ և համախոհներ

Խաղաղ հավաքների ազատությունը վերադարձնել պահանջող իրավապաշտպաններից մի քանիսը ազատ արձակվեցին

Քիչ առաջ Արաբկիրի ոստիկանության բաժանմունքի հարակից տարածքից բերման ենթարկվեցին «Ադեկվադ» միաբանության անդամներ և համախոհներ (շուրջ 30 հոգի) ովքեր եկել էին ավելի վաղ ԱԺ մոտից բերման ենթարկված Ռուբեն Մելիքյանին աջակցելու։

Նրանց շարքում էին «Հայրենիք» կուսակցության անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանին, «Ադեկվադ» կուսակցության ղոկավար Արթուր Դանիելյանին:

Քաղաքացիների մի մասին տեղափոխեցին ոստիկանության Արաբկիրի բաժին, իսկ մի քանիսին տեղափոխեցին  ոստիկանության այլ բաժիններ: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ոստիկանությունը բերման էր ենթարկել խաղաղ ցույցեր անցկացնելու ազատությունը վերականգնելու պահանջով ԱԺ-ի մոտ եկած իրավապաշտպաններին։

 

1