Ներողությունները պահեք վերջում, որպես դատարանում հնչեցվող ձեր վերջին խոսք

Նիկոլ Փաշինյանն այսօր ասում է, թե իբր իր ղեկավարած կառավարությունն աշխարհի զարգացած երկրներից ավելի արդյունավետ է պայքարում համաճարակի դեմ

Փաշինյանն անդրադարձել է վերջին օրերին հնչեցրածս քննադատությանն այն մասին, որ վատ հրամանատարին պետք է հեռացնել հրամանատարությունից: Երբևէ իր կյանքում զենք չտեսած մեկը, ով ապրիլյան պատերազմին «մասնակցություն» էր ունեցել մայիս ամսին, իրեն իրավունք է վերապահել խոսել ռազմական տրիբունալի մասին:

Բացի այդ`

1.Նիկոլ Փաշինյանն այսօր ասում է, թե իբր իր ղեկավարած կառավարությունն աշխարհի զարգացած երկրներից ավելի արդյունավետ է պայքարում համաճարակի դեմ:

2.Արսեն Թորոսյանն այսօր ներողություն է խնդրում սխալների համար և մատնանշում սխալներ, որնք թույլ չէին տա, եթե լսեին քննադատությունները:

Հ.Գ. մահերի համար էլ պիտի ներողություն խնդրե՞ս... Ներողությունները պահեք վերջում, որպես դատարանում հնչեցվող ձեր վերջին խոսք:

Արսեն Բաբայան