Փաշինյանը փախուստի է դիմելու` պետության համար ամենակրիտիկական պահին․ Միհրդատ Մադաթյան

Արհեստավարժ ու արժանապատիվ կադրերը մասսայաբար դուրս են գալիս իշխանությունից, առնետների լուրջ փախուստ է տեղի ունենում նավի վրայից, շատ մարդիկ դարձի են գալիս և այս ամենը խոսում է այն մասին, որ ստի իշխանությունը փլուզվում է

«Նիկոլ Փաշինյանի կորոնավիրուսով վարակվածության և բուժման աննախադեպ կարճատև պատմությունը ծաղրի առարկա է դարձել ոչ միայն տեղական, այլ նաև ռուսական մամուլի էջերում,- «Փաստինֆո»-ի հետ զրույցի ընթացքում ասել է հոգեբան Միհրդատ Մադաթյանն ու հավելել, - ողջ ռուսական մամուլն առավոտվանից հեղեղված է հիվանդացած և ընդամենը վեցը օրում բուժված վարչապետի ծաղրանկարներով։ Այստեղ միայն մի բան կարող եմ հավելել՝ վարչապետը, երբ ուզում հիվանդանում է, երբ ուզում՝ բուժվում։ Իսկ եթե հաշվի առնենք, որ մեկ օրում երկրում երեք ուժային կառույցների ղեկավարներ հրաժարական են ներկայացնում, իսկ կառավարական ամառանոցի շուրջ տեղի է ունենում անվտանգության համար նախատեսված ուժերի աննախադեպ համախմբում, մնում է միայն մտածել, որ Նիկոլ Փաշինյանն ամեն գնով ամրացնում է իր դիրքերը, վախենալով հավանաբար ռազմական հեղաշրջումից։ Այսքանից հետո, բնականաբար, հասկանալի է դառնում, որ այս կորոնավիրուս ասվածը մեծ թատրոն էր, որը խաղաց Նիկոլ Փաշինյանն, իր հերթական մանիպուլացիաները կյանքի կոչելու համար»։

Արդյո՞ք համավարակի ահագնացող թվերն ուռճացված՝ ուղղված հոգեբանորեն մարդկանց վրա ազդելու ու նրանց ավելի կառավարելի դարձնելու հարցին՝ հոգեբան Միհրդատ Մադաթյանն արձագանքեց.

«Քանի որ Նիկոլ Փաշինյանը չունի կրթություն, իր կենդանի լայվերի մեջ բարձրաձայնում է այնպիսի թվեր, որոնք նույնիսկ տարրական հասարակական մտածողություն ունեցող քաղաքացին ընկալում է որպես մանիպուլյացիա։ Չմոռանանք նաև, որ մեզ մոտ օրենքի ուժով խստիվ արգելվեց կորոնավիրուսային վարակից մահացածների դիահերձումը, այսինքն, ստացվում է, որ մահվան դիագնոզները դրվում են, մեղմ ասած, շատ օդային պայմաններում։

Համադրելով նաև երկրի տնտեսական ու ներքաղաքական լարված իրավիճակը, կհասկանանք, որ Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս մահացածության և հիվանդացության մեծ թվերի ներկայացումը՝ կարանտինը պահելու, դիմակներով մարդկանց դեմքերն ու բերանները խոսքի ուղիղ և անուղղակի իմաստներով փակելու համար, որպեսզի մարդկային կուտակումներ և բողոքի ակցիաներ չլինեն, և ինքն ինչ- որ կամայական ժամանակ կարողանա կառչած մնալ իր աթոռից։ Իսկ եթե այս ամենին հավելենք նաև վարչապետի անձնային հատկանիշները՝ մարդ, ով չունի ոչ մի սրբություն և, ով, առանց մեղավորության զգացողության խաղում է մարդկանց էպատիկ զգացողությունների հետ, լացակումած ձայնով պատմելով իր և իր ողջ ընտանիքի հիվանդության մանրամասներն ու Արփիի ջերմության աստիճանը, վեց օր հետո հայտարարելով, որ ինչպես ընտանյոք հանդերձ բաժակին կպնելով հիվանդացել էին, այնպես էլ բուժվել են, երբ աշխարհում նման բան ուղղակի գոյություն չունի և դժվար Հայաստանում այս ընթացքում հրաշագործ պատվաստանյութ հայտնաբերած լինեին՝ հատուկ իրեն ու իր ընտանիքի անդամներին բուժելու համար, ապա ամեն ինչ պարզ է դառնում։ Նա մեկն է, ով պատրաստ է կամայական սրբապղծության, միայն թե շարունակի մի քիչ էլ կառչած մնալ իր աթոռին, ոչ մի կերպ չգիտակցելով, որ ստի իշխանության վերջն ուղղակի եկել է։

Արհեստավարժ ու արժանապատիվ կադրերը մասսայաբար դուրս են գալիս իշխանությունից, առնետների լուրջ փախուստ է տեղի ունենում նավի վրայից, շատ մարդիկ դարձի են գալիս և այս ամենը խոսում է այն մասին, որ ստի իշխանությունը փլուզվում է, ցավոք՝ Հայաստանի համար չափազանց վատ իրավիճակում։ Ի վերջո, Նիկոլ Փաշինյանն իր սովորության համաձայն փախուստի է դիմելու և դա անելու է երկրի ու պետության համար ամենակրիտիկական պահին։ Թեև, դեռ օր առաջ նա կձգտի մնալ իշխանության աթոռին՝ սև իկրա ճաշակելու և մի ինքնաթիռ ավել մաքսանենգ ծխախոտ ուղարկելու համար ռուսաստանյան որևէ այլ քաղաք»։

 

1