2-րդ զորամիավորման զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հունիսի 9-ին 2-րդ զորամիավորման զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ռազմական տեխնիկան դուրս է բերվել նախորոշված շրջաններ, բացազատվել են հրամանատարական կետեր և դաշտային կապի շարժական հանգույցներ:

Ստորաբաժանումների հրամանատարները ներկայացրել են առաջադրված ուսումնամարտական խնդիրների կատարման գործողությունների հաջորդականությունը: