Ինձ համար քաղաքական դաշտում որևէ բան չի փոխվել Ծառուկյանի հայտարարությունից հետո. Կոտայքի մարզպետ

Պետրոսյանը նաև հայտարարեց, որ իր գործունեության ընթացքում նախկին համակարգի ամենաշատ ներկայացուցիչներն են փոխվել

Գագիկ Ծառուկյանի արած հայտարարությունները ես արդեն երկու տարի լսում եմ Կոտայքում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ հավելելով, որ երկու տարի այդ մրցապայքարի առաջնագծում է եղել. «Ինձ համար այդ հայտարարությունից հետո որևէ բան չի փոխվել քաղաքական դաշտում»:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Ծառուկյանը հայտարարել էր, որ կառավարության կազմը 100 տոկոսով պետք է փոխվի:

Պետրոսյանը նաև հայտարարեց, որ իր գործունեության ընթացքում նախկին համակարգի ամենաշատ ներկայացուցիչներն են փոխվել:

Նրանք փոխվել են, քանի որ ժամկետները լրացել են, եղել են նոր մրցույթներ, որոնց ժամանակ առանց «դաբրոների» ընտրություն է եղել: