Մանվել Գրիգորյանը գիտակցություն ունի, բայց վիճակը շարունակում է ծանր մնալ. փաստաբան

Երեկ բավականին ծանր վիճակով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը շարունակում է գտնվել «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների հսկողության տակ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբաններից Արսեն Մկրտչյանը:

«Երեկ բավականին ծանր վիճակով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Այցելել եմ իրեն այսօր 10 րոպե առաջ, գիտակցություն ունի: Ունի շնչառության դժվարացում, երիկամների հետ կապված խնդիր և մի շարք այլ խնդիրներ»,- ասաց նա:

Ճշտող հարցին, փաստորեն նա գիտակցության եկել է, փաստաբանն ասաց. «Ես 10 րոպե առաջ եմ տեսել, գիտակացություն ուներ, ինձ տեսել է, ճանաչել է, խոսել ենք, չնայած շատ վատ էր, թույլ էր, բնականաբար, այդքան բանից հետո, բայց գիտակցություն ուներ»: