Մելանյա Թրամփը Սուրբ Ծննդին ընդառաջ նվերներ է բաժանել երեխաներին

Առաջին տիկինը ջերմ ու անմիջական շփում է ունեցել երեխաների հետ
մելանյա

Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը Սուրբ Ծննդին և Ամանորին ընդառաջ այցելել է Վաշինգտոնում գտնվող «Անակոստիա-Բոլինգ» միացյալ բազա, որտեղ հանդիպել է մեծ թվով երեխաների ու նրանց նվերներ բաժանել: 

ճ-օկ

 Daily Mail-ի փոխանցմամբ, միջոցառմանը ներկա են եղել ռազմածովային ուժերի ծառայողների, ինչպես նաև անապահով ընտանիքների երեխաները: 

Մելանյան Սանտա Կլաուսի հետ շրջել է տարածքով ու նախապես պատրաստված նվերներով ուսապերկերը բաժանել փոքրերին: Նա պատմել է, որ ուսապարկերում կան գրքեր, մատիտներ ու քաղցրավենիք:

ֆսԴ


Պարբերականը նկատում է, որ առաջին տիկինը ջերմ ու անմիջական շփում է ունեցել երեխաների հետ:

տջփձֆռըգտռֆհձըբտեգփտջգո